Հերոսամարտից անցել է 95 տարի
Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը տուրք էր 40 օր թշնամու դեմ պայքարողների հիշատակին: Այն բացվեց այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
Լուսանկարներում պատմություն է, որը հյուսվել է 1915թ-ից մինչ մեր օրերը:
Lուսանկարներից, օրինակ, կարելի է տեսնել` ֆրանսիական նավերը ինչպես են օգնության հասել մուսալեռցիներին, նավերով նրանց տեղափոխել Ֆրանսիա:
Մոտ 150 այս լուսանկարները բերվել են Այնջարից և ցուցահանդեսի ավարտից հետո պետք է վերադարձվեն: Դրանք պատկանում են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին և Մուսա լեռան հայրենակցական միության երիտասարդական թեվի ատենապետ Աբրահամ Բալաբանյանին:
«Մուսալեռագետ, Վահրամ Շեմեսյանը երկար ժամանակ է հավաքել այս նկարները: Դրանք չափսով փոքր, անորակ նկարներ են եղել: Նա վերականգնել է և Այնջարում ներկայացրել հանրությանը: Մենք, մասնակցելով այնտեղի ցուցահանդեսին, խնդրեցինք մի որոշ ժամանակով դրանք մեզ տրամադրել, որպեսզի ներկայացնենք հայ հասարակությանը»,-ասաց երիտասարդական թեւի ատենապետ Աբրահամ Բալաբանյը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչը սեպտեմբերի 19-ը:
Մուսա Լեռան 95-ամյակին նվիրված միջոցառումները վաղվանից կշարունակվեն Մուսալեռ գյուղում: