Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ

Հասարակություն

Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսեց «Հայկական Ժամանակ » օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքն ընդդեմ դատախազության: Հիշեցնենք , որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանին դեգեներատ անվանելու մեղադրանքով:

Դատարանը մերժեց Փաշիյնաի բողոքը` պատճառաբանելով, որ «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր անմեղությունը կամ մեղավորությունը պետք է պարզի նախաքննության մարմինը: