Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է

Տնտեսություն

ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը մեծապես կարեւորում է Շուշիի վերականգնումը: Որպեսզի այն, ինչպես եւ նախկինում, վերածվի կովկասահայության կենտրոնի ներկայումս շրջանառության մեջ է դրվում մի նախագիծ, համաձայն որի ուսումնասիրվում է մի հեռանկար համապատասխան արտոնություններով Շուշիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ:

Ի դեպ, ինչպես եւ ՀՀ-ում այնպես էլ ԼՂՀ տնտեսությունում գերական ճյուղեր են համարվում փոքր ՀԷԿ-րի ստեղծումը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ այն ամենը, ինչով առաջնորդվում է ՀՀ տնտեսությունը: Ներկա դրությամբ ԼՂՀ տնտեսությունը գտնվում է բավական բարդ պայմաններում. այս տարվա ներդրումների ծավալն այնտեղ հասել է ընդամենը 35 մլն. դոլարի, իսկ միջպետական վարկեր ԼՂՀ-ն ստանում է միայն Հայաստանից:

Այդուհանդերձ սփյուռքահայերին ներկայացվեց այն փաստը, որ ներդրումների համար գրավիչ է նաեւ ԼՂՀ-ն: Եթե ՀՀ եւ ԼՂՀ տնտեսությունների զարգացման գերակա ճյուղերը ոչ մի տարբերություն չունեն եւ եթե խոսքերից հերթն արդեն հասնի գործի, ապա այդ դեպքում` առաջարկվող ներդրումների դեպքում, հարցական է նախապատվությունը որ երկրին է տրվելու: