Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

Որոշել էի ցուցմունք չտալ եւ չպատասխանել մեղադրողների հարցերին, սակայն որոշումս փոխել եմ եւ պատրաստ եմ այսօր ցուցմունք տալ,- Կենտրոն նորք մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ, ոճրագործների քեռի Վռամ Գալստյանը: Եւ պատմեց, թե ինչպես է իմացել սպասվող «հեղաշրջման» մասին, ինչպես է ապշել կատարվածից, օգնել վիրավորներին:

Ինչ վերաբերվում է Արմենակ Արմենակյանի սպանության մասով նախաքննական ցուցմունքներին, նրանք չեն համապատասխանում իրականությանը, իր իսկ ցուցմունքի մասին ասաց Վռամ Գալստյանը, ու նաեւ հայտարարեց, որ ժամանակը կգա եւ իրականությունը կպարզվի: