Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՏՈՎ «ՆԱԻՐԻՏ 1»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԸ

Տնտեսություն

Այսօրվանից «Նաիրիտ 1» ձեռնարկության կառավարումն իրականացվում է անգլիական «Ռանսատ» ընկերության կողմից: Այսօր «Նաիրիտի» նոր գործադիր տնօրեն Անիլ Կումարը տեղեկացրեց, որ 30 օրում կարվեն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ եւ մեկ ամսից «Նաիրիտը» կսկսի գործել: Իսկ 3-4 ամիս անց «Նաիրիտի» աշխատակիցները կսկսեն ստանալ իրենց տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը:

Նոր տնօրենը նշեց, որ կադրային կրճատումներ չեն լինելու, եւ ավելացրեց. «Քիմիական արտադրության ոլորտի ձեր մասնագետները շատ ավելի բարձրակարգ են, քան եվրոպացի մասնագետները»:

Ընդհանուր առմամբ «Նաիրիտ 1»- ի պարտքը կազմում է 35 մլն դոլար, կիրականացվի մոտ 25 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Անիլ Կումարը ներդրումային դաշտը բավարար գնահատելով ցանկություն է հայտնում նաեւ մասնավորեցնել «Հայկապ» բանկը, որին այսօր «Նաիրիտը» պարտք է 10 մլն դոլար: