Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՉԷ

Քաղաքականություն

Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում ընկերներն ու հարազատները նշում էին սպանված քաղաքագետ, լրագրող Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը: Տիգրանի մահը դժբախտ պատահար չէր, դա քաղաքական սպանություն էր ,- հայտարարում են նրանք:

Հիշեցնենք , որ Տիգրան Հայրապետյանը մահացավ ավտովթարի հետեւանքով , որը տեղի ունեցավ 1999 թ-ի մարտի 8-ի լույս 9-գիշերը: Դատարանի որոշմամբ դեպքը համարվեց դժբախտ պատահար:

1997թ-ի դեկտեմբերից-փետրվար ամիսներին Տիգրան Հայրապետյանը իր հրապարակումներում կանխատեսել է իշխանափոխությունը, եւ անգամ Վազգեն Սարգսյանի սպանությունը, - նկատում էին ներկաները: «Տիգրանը սարսափով էր տեսնում Ղարաբաղայն կլանի արմատավորումը եւ դա համարում էր Հայաստանի վերջը», - ասում է «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը:
Ի հիշատակ Տիգրան Հայրապետյանի խմբագրության բակում տնկվեցին վարդեր: