Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԿԱՆԱԶԵՐՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հասարակություն

Այսօր Էջմիածնում բացվեց ականազերծման կենտրոն, որի ստեղծման նպատակն է ականազերծել հատկապես Սյունիքի, Նոյեմբերյանի, Լաչինի, Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքները: Հայաստանի մարդասիրական ականազերծման Կենտրոնում ամերիկյան լավագույն մասնագետները կանցկացնեն հայ սակրավորների վերապատրաստաման դասընթացներ:

Ըստ ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի, այս ամենն արվում է Հայաստանի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով եւ որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում :
Իսկ արդյո՞ք այս կենտրոնը հետագայում ռազմական ստորաբաժանման ստեղծման հիմք չի հանդիսանա հարցին եւ պաշտպանության նախարարը եւ ԱՄն դեսպանը հայատարարեցին ՝ ոչ:

Կենտրոնի բացումը նշանակում է արդյ՞ոք Ամերիկյան ներկայություն Հայաստանում եւ Հայկական զինված ուժերում հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ամերիկյան ներկայությունը Հայաստանում առկա է այն պահից, երբ բացվեց Միացյալ Նահանգների դեսպանատունը»: Իսկ զինված ուժերում ամերիկյան ներկայությունը պաշտպանության նախարարը բացառեց: