Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Հասարակություն

Այսօր նախապես հայտարարված բարեկարգման, կանաչապատման եւ սանմագրման միամսյակի առաջին օրն է: Քաղաքի մաքրման աշխատանքները ընթանում էին քաղաքապետի մասնակցությամբ: Աշխատանքներ կատարվեցին Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում: Մաքրվեցին Սպանդիարյանի, Մյասնիկյանի եւ Սասունցի Դավթի արձանները: Իսկ արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ մաքրվել է Երեւանյան լճի շրջակայքը:

Քաղաքապետը հավաստիացրեց, որ շաբաթօրյակին կմասնակցեն նաեւ նախագահի աշխատակազմը, ԱԺ-ը: Ապրիլի 13-ին կկայանա ամենամեծ շաբաթօրյակը: Դա լինելու է միամսյակի ավարտը: Քաղաքի մաքրելու է նաեւ հանրապետության նախագահը, տեղեկացնում է քաղաքապետը: