Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հասարակություն

Կինոյի տանը «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի սաները ներկայացրեցին իրենց իրավունքների մասին 24 տեսահոլովակներ: Տեսահոլովակների հեղինակներ նույնպես երեխաներն են: Մեծերը միայն ապահովել են ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն:

«Մանանա» կենտրոնում երեխաներին հնարավորություն է տրվում զարգացնել ստեղծագործական, ազատ մտածողությունը, գործում են համաշխարհային գրականության , ծրագրավորման , պատանի լրագրողների խմբակներ: Իրենց մտքերը, տեսակետները պատանիներն ու երեխաներն արտահայտում են «Մանանա» կենտրոնի «Խաբարբզիկ» պաշտոնաթերթում: