Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆՉԵՎ 2020 Թ-Ը ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԻ 1,5 ՄԼՐԴ ԴՈԼԼԱՐ

Տնտեսություն

Էներգետիկայի նախարարաությունում մշակվել է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը: Նախատեսվում է մինչեւ 2020 թ-ը էներգետիկ ոլորտ ներգրավել մինչեւ 1,5 միլիարդ դոլլարի ներդրում: Առաջարկվում է մասնավորեցնել էլեկտրաէներգիա արտադրող եւ բաշխող կայանները: Շարունակելու են պետական սեփականություն մնալ միայն բարձրավոլտ ցանցերը եւ ատոմակայանը:

Ինչ վերաբերվում է բաշխիչ ցանցերին, այժմ գործում է ցանցերը հավատարմագրային կառավարման տալու ծրագիրը: ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը ասում է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը հաջողությամբ ավարտելու համար: Արդեն իրականացվում է 4 ցանցերը 1 ձեռնարկության մեջ միավորելու գործընթացը: