Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հասարակություն

Արդեն հայտնի դարձած 14-րդ պոլիկլինիկան միակը չէ, որ ծանր վիճակում է: Նման խնդիրներն ունեն բազմաթիվ այլ բուժհիմնարկներ Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում,- ասում է առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը: Պարզապես մեկում 5-6 ամիս է աշխատավարձ չեն ստացել, երկրորդում 15-16, իսկ մյուսում պարքտեր չկան:

Վիճակը քիչ թե շատ թեթեւ է այնտեղ որտեղ շատ են վճարովի ծառայությունները, իսկ այնտեղ, որտեղ ֆինանսավորումը միայն պետական բյուջեից է, պարտքեր են կուտակվել:
Ըստ նախարարի, պատճառները տարբեր են. առաջին պատճառը պետության կողմից չվճարումներն են, երկրորդը ՝ ներքին կառավարումը:

Ինչ վերաբերվում է 14-րդ պոլիկնիկային, այս պահին համակարգում շարունակվում են ստուգումները, հավաստիացնում է պ-ն Մկրտչյանը: Դրանց նպատակն է պարզել թե ինչու են պարտքեր կուտակվել: Նախարարը պնդում է , որ մեղավորներ չեն փնտրելու եւ «սա չի լինելու նպատակաուղղված քաղաքականութուն ինչ որ մեկին պատժելու կամ ի ցույց դնելու»:

Եթե հիշենք Հանրապետության Նախագահի հայտարարությունը մեղավորներին գտնելու, պարզելու եւ գործից ազատելու մասին, ապա չի բացառվում, որ այնուամենայնիվ կադրային փոփոխություններ կլինեն:
Կառավարությունը խոստանում է մարել առողջապահության պարտքը այս կամ ամենաուշը հաջորդ տարի: