Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տնտեսություն

Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարանական Վեհաժողովի առեւտրատնտեսական հանձնաժողովի հերթական նիստը կայացավ Երեւանում: Պատգամավորները ընդունեցին երաշխավորագիր՝ հունիսին Թբիլիսիում կայանալիք լիագումար նիստին ներկայացնելու համար:

Հայկական պատվիրակության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը տեղեկացնում է, որ հայերի առաջարկով երաշխավորագրում ընդգրկվել է ավտոմայրուղիները բացելու մասին կետը: Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նեկատի Սեթինկայան կողմ քվեարկեց կետին, միեւնույն ժամանակ հայտարարարելով, որ Թուրքիան Հայաստանին չի շրջափակել:

Երաշխավորագրի տեքստը նախ պետք է ընդունվի խորհրդարանական Վեհաժողովում, հետո ներկայացվի Նախարարների կոմիտեին: