Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հասարակություն

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան լրագրողական նախաձեռնություն 2002. ծրագրում ներգրավված Հայաստանը ներկայացնող Երեւանի մամուլի ակումբն այսօր ասուլիս էր հրավիրել ներկայացնելու Կապադովկիայում կայացած եռակողմ հանդիպման մանրամասները:

Ըստ մասնակիցների, հատկապես ուշագրավ է եղել ադրբեջանցի մի քաղաքագետի ելույթ, որը խոսելով ԱՄՆ-ում Ռուսաստանի դերի մասին, նկատել է, որ վեջինիս դերը թուլացել է եւ Հայաստանը պետք է նոր կապեր փնտրի, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությւոնները ոչ թե սառեցված խաղաղության փուլում են, այլ սառեցված պատերազմական:

Այցի ոչ պաշտոնական մասում, հայկական պատվիրակության անդամները թուրք լրագրողների հետ հանդիպումների ընթացքում պարզել են, որ թուրք լրագրողները գտնում են, թե 15 թ-ին եղել է մասսայական կոտորած, այլ ոչ թե ցեղասպանություն: