Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2003թ. ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԻ 120 մլ. խ.մ. ՋՈՒՐ

Տնտեսություն

Մայիսի 22-ի կառավարության բրֆինգում ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով գյուղատնտեսական տարվա դժվարությունները, կառավարությունը որոշել է ոռոգման ջրի մեծածախ եւ մանրածախ սակագները թողնել անփոփոխ, թեեւ երկարաժամկետ ծրագրով նախատեսվում էր ավելացնել 1 դրամով 1 խ. մ. համար:

Սեւանա լճից ջրի բացթոնման խնդրին անդրադառնալով` Գագիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ հաշվի առնելով ոռոգելի հողատարածքների ավելացումը, իրենք ներկայացրել էին 150 մլ. խ. մ. պահանջարկ: Գիտությունների ակադեմիան իր նկատառումներն էր ներկայացրել, եւ քննարկումներից հետո վարչապետի առաջարկով, կառավարությունը որոշել է 2003թ. Սեւանա լճից ոռոգման համար բաց թողնել 120 մլ խ. մ.:

Ի դեպ 2002թ. այդ նպատակով լճից բաց էր թողնվել 98 մլ. խ. մ.: Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ 2003թ. ընթացքում Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ է մտել 117 մլ. խ. մ. ջուր, լճի մակարդակը 2002 մայիսի 20-ի համեմատությամբ 2003 մայիսի 20-ին բարձր է 55,2 սմ: