Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Տնտեսություն

«Զվարթնոց» օդանավակայանը շահագործող արգենտինահայ Էդուարդո Էռնեգյանը սկսել է վերազինել իր սեփականությունը։ Նա 1,6 միլիոն դոլար է ծախսել Հայաստան ուղարկելով օդանավերի վերգետնյա սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկա։

Նշենք, որ դրանց մի մասն է նոր, մնացածը, ըստ կոմերցիոն տնօրեն Պաբլո Քեչիջյանի, վերանարոգված է։ Նա չասաց, թե որտեղ են վերանորոգված, սակայն ենթադրում ենք որ Արգենտինայում։

Պրն Էռնեկյանը ցանկանում է «Զվարթնոցը», որը վերանվանվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի, ունենա միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկա։ Մասնավորապես՝ օդանավակայանի տարածքը մաքրող, ինքնաթիռները օդով եւ հոսանքով ապահովող, ուղեբեռները տեղափոխող, քաշող մեքենաներ, ինչպես նաեւ շարժասանդուղքներ, մեկն, ի դեպ, թափանցիկ ծածկով, եւ տրակտորներ։

Նշված ամբողջ տեխնիկան բերվել է այսօր «Ռուսլան» մակնիշի բեռնատար ինքաթիռով։ Հունիսի առաջին տասնօրյակում տեխնիկան շահագործման կդրվի։ Ամբողջությամբ վերանորոգվել է նաեւ VIP սրահը, վերանորոգման համար ծախսվել է 2 միլիոն դոլար։

Ինչպես եւ սպասվում էր սպասարկման գինն ավելացել է՝ 25 հազար դրամ նախկին 13 հազարի փոխարեն։ Օդանավակայանի նոր տերերը տեղեկացրին, որ կառուցվելու է նոր սպասասրահ։ Աշխատանքները կսկսվեն այս տարի, կավարտվեն 2 տարուց ոչ շուտ։