Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՔԸ ՄԵԿԻ ԴԻՄԱՑ

Տնտեսություն

Այսօր Երեւանում շահագործման հանձնվեց երրորդ կառավարական շենքը։ Տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Ռովերտ Քոչարյանը հայտարարեց. «ՀՀ կառավարական երրորդ շենքի շինարարությամբ Հանրապետության հրապարակը ստացավ ամբողջական եւ Երեւանի քաղաքաշինական կերպարին հարիր տեսք»:

Ըստ նրա, այս շենքում կտեղակայվեն Կրթության եւ գիտության, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի, Առողջապահության, Սոցապահովության, Բնապահպանության, Գյուղատնտեսության եւ Քաղաքաշինության նախարարությունները: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մեկ շենքում դրանց տեղակայման շնորհիվ միայն պահպանման ծախսերի մասով տարեկան կխնայվի մոտ 180 մլն դրամ (մոտ 320 հազար ԱՄՆ դոլար):

Շենքի կիսակառույցի շինարարությունն ավարտած «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խաչատուր Զաքարյանի խոսքերով, շինարարությունը ավարտին հասցնելու համար ներդրվել մոտ 2 մլն դոլար, որը ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է ոչ թե գումարով, այլ Կրթության եւ գիտության, Առողջապահության, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունների շենքերով: