Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

«Քանի դեռ իշխանության բուրգին կանգնած է Քոչարյանը, էական փոփոխություններ ակնկալել պետք չէ»,- հայտարարեցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներ Արամ Սարգսյանը եւ Ալբերտ Բազեյանը Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ընթացքում:

Ըստ նրանց, մեր երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող շատ հարցեր պահվում են գաղտնի, բայց դժվար չէ նկատել, որ եւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ վատ են:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի դեպքին, նրանք գտնում են, որ իրականությունը կբացահայտվի միայն իշխանության համակարգը փոխելու դեպքում: