Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Տնտեսություն

1 տարվա ընթացքում Հայաստանում անց է կացվել 2 ընտրություն եւ մեկը դեռ անցկացվելու է: Քաղաքական անցուդարձը, սակայն, չի ազդել հարկային մուտքերի վրա: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով հարկային մուտքերն աճել են 12,5 տոկոսով, հայտարարում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների ծառայության պետ Երվանդ Զախարյանը:

Նախընտրական շրջանում բավական մոդայիկ եւ, որ ամենակարեւորն է, հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող խոստումներից մեկն է հարկային բեռի թեթեւացումը: Մասնավորապես, որոշ հարկատեսակների ընդանրապես վերացման եւ ավելացված արժեքի հարկի նույնիսկ կրկնակի կրճատման քարոզով հանդես են գալիս ՀՌԱԿ-ն ու ՀՅԴ-ն:

Նման հայտարարություններին Երվանդ Զախարյանը բավական հանգիստ է վերաբերվում:
«Հիմա նախընտրական շրջան է, քվեների հարց է լուծվում եւ բնական է, որ պետք է հայտարարվեն այնպիսի բաներ, որոնք կազդեն ընտրազանգվածի որոշումների վրա»:

Պետեկամուտների ծառայության ղեկավարն ընդանրապես ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ գործարարների մեծամասնությունը մեծ ձգտում ունի հայտնվել ԱԺ-ում:
Սակայն, նույնիսկ դա չի օգնի գործարարներին` իրենց հարկային պարտավորությունները թեթեւացնելու համար, կարծում է Երվանդ Զախարյանը:

Գործարարների կամայականությունից փրկում է այն, որ օրենքները մշակվում են Կառավարությունում եւ հաստատման համար ներկայացվում են ԱԺ: Երվանդ Զախարյանն ամուր համոզվածությունուն ունի, որ որեւէ գործարար ի զորու չէ ազդել կառավարության որոշումների վրա: Կառավարությունն ինքն օգտագործելով նախընտրական շրջանն, արդեն այսօր հայտարարում է, որ մտածում է մոտակա ժամանակներում փոփոխել հարկային դրույքաչափերը եւ խոստանում է, որ այդ դրույքաչափերը չեն բարձրացվի:

Ապագայում ընդանրապես մեծ փոփոխություններ են սպասվում հարկային դաշտում: ԱԺ աշնանային նստաշրջանի համար նախապատրաստվում է հարկային օրենքների մեծ փաթեթ:

Մշակվող նոր օրենքներից մեկն ուղղված է լինելու եկամտահարկին: Այդ հարկատեսակը Հայաստանում ամենադժվար հավաքագրվողն է: Եկամուտների 50-70 տոկոսն այսօր գտնվում է ստվերում եւ խնդիր է դրված ստվերը վերադարձնել հարկային դաշտ: