ՀԱՅԵՐԵՆ-ԹՈՒՐՔԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԱՐԱՆԸ

25 տարի առաջ Քեյտի Գունդակչյանը որոշեց հեղինակել հայերեն-թուրքերեն բառարան: Նրա երազանքն իրականացավ միայն 2003 թվականին: 500 օրինակով տպագրվեց հայերեն- թուրքերեն բառարան, որում տեղ է գտել 20 հազար բառ:

Մասնագիտությամբ պատմաբան Քեյթի Գունդակչյանը օգտագործել է երկլեզու բառագրության սկզբունքը` թուրքերեն եւ անգլերեն: «Շատ եմ հանդիպում թուրքագետների եւ զգացել եմ` ովքեր թուրքերեն գիտեն` քերականություն չգիտեն, ովքեր քերականությանն են տիրապետում` թուրքերեն չգիտեն»: Իսկ Քետի Գունդակչյանը թեեւ մասնագիտությամբ թուրքագետ չի, բայց տարիներ շարունակ ապրելով թուրքերի հարեւանությամբ, մանկուց լսել ու ընդօրինակել է լեզուն:

Քեյտի Գունդակչյանը համարում է, որ թշնամուն հաղթելու համար պետք է տիրապետել նրա լեզվին: Եվ իր նպատակն է ստեղծել նաեւ հայերեն-թուրքերեն զրուցարան: Ընդհանրապես, «Ես շատ ավելի անելիք ունեմ, քան ժամանակ», – ասում է Քեյթի Գունդակչյանը: