Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2002-ԻՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՆՁԱՊԵՏԸ ՇԱՏ ՉԻ

Տնտեսություն

ՃՆՇՎԵԼ

Այսօր ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2002 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը հիմնական ցուցանիշների գծով:

Պարզվեց, որ այդ տարի տնտեսական աճը կազմել է 12,9, իսկ ծախսային մասը 264 մլրդ., որը ավել է 2001թ. համեմատ 18, մեկ այլ տեղում՝ 96 տնտեսական աճի վերաբերյալ՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ նման տվյալներ սովորաբար հրապարակվում են կառավարությունների հետ համաձայնեցնելուց հետո եւ տվյալ դեպքում եւս կարծում է, որ այն համաձայնեցված պիտի լինի:

Մեկանաբանելով 2002 թ. համեմատ ցածր այդ ցուցանիշը՝ նա նշեց, որ գործ ունենք պահպանողական համակարգի հետ, եւ օրինակ՝ 2002 թ. նախատեսվում էր 6, իսկ 2003 թ. վերաբերյալ հարապարակած կանխատեսումը, ըստ ՀՀ գլխավոր գանձապետի, պահպանողական ցուցանիշ է:

ՀՀ էկոնոմիկայի ու ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ արտաքին պարտքը չի նվազել, սակայն վիճակը չի էլ վատթարացել, իսկ պահուստային ֆոնդից շարունակվում են ծախսերի գերակատարումների կատարվել, թեեւ նախորդ տարիների համեմատ դրանք մի քանի անգամով չեն չափվում: