Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քաղաքականություն

Այսօր առաջին ատյանի դատարանը մերժեց «Հայաստանի կումունիստների միություն» կուսակցության հայտն ընդդեմ ԿԸՀ-ի:

Կուսակցությունը նախընտրական դաշինք էր ստեղծել Մարքսիստական կուսակցության հետ, որը ԿԸՀ-ն մերժել էր գրանցել` մարքսիստների փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով: Կումունիստների կուսակցությունը մեխանիկորեն դուրս է մնացել ընտրություններին մասնակցելուց:

Ի դեպ, նրանք անհիմն են համարում ԿԸՀ-ի որոշումը, քանի, որ hաjտ են ներկայացրել ինչպես դաշինքով, այնպես էլ առանց դաշինքի մասնակցելու համար: