Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ

Տնտեսություն

2003թ. մարտի 31-ից Հայաստանի հանրապետության Կենտրոնական բանկի որոշման համաձայն՝ շրջանառության մեջ կդրվեն 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքներով 2003թ. նմուշի մետաղադրամներ, իսկ 1993 թ. 10, 25, 200 եւ 1998թ. 50 եւ 100 դրամ անվանական արժեքներով թղթադրամները օրինական վճարամիջոց են հանդիսանում մինչեւ 2004թ. ապրիլի 1-ը, որից հետո մինչեւ 2005թ. ապրիլի 1-ը դրանք կարող են փոխանակավել միայն ՀՀ տարածքում գործող բանկերում եւ դրանց մասնաճյուղերում:

Այս մասին մարտի 28-ի ասուլիսում տեղեկացրեց Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը՝ նշելով, որ թեեւ մետաղադրամների ինքարժեքն ի տարբերություն թղթադրամների ավելի բարձր է, սակայն դրանք ուշ են մաշվում եւ տարիների առումով թույլ են տալիս խնայել մի քանի միլիոն դոլլար: