Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՍԿՎԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, հայ-ռուսական հարաբերությունները ռազմաքաղաքական հարթությունից տեղափոխվել են նաեւ տնտեսական հարթություն: Ռուսաստանն արդեն 2 տարի է Հայաստանում հետապնդում է նաեւ տնտեսական շահ, ասում է Անդրանիկ Միհրանյանը:

Փոխարենը Մոսկվաի Սոցիոլոգիական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի կարծիքով ոչ քաղաքական, ոչ տնտեսական հարաբերություններում բոլոր դիվանանագիտական մոտեցումները դեռեւս օգտագործված չեն:

Հայաստանը վերջերս, կողմնորոշվելով դեպի Միացյալ Նահանգներ, ըստ Էռնեստ Գրիգորյանի, շատ բան է կորցնում: Աշխարհաքաղաքական նոր պայմաններում, սոցիոլոգիական գիտությունների դոկտորի կարծիքով, Հայաստանը պետք է ավելի լայնախոհ լինի:
«Ազատ տեղը երկար ժամանակ բաց չի մնում, այդ տեղը լրացնում է Թուրքիան, Ադրբեջանը, նաեւ Վրաստանը», - ասում է պ-ն Գրիգորյանը:

Հայաստանի հարաբերությունները ԱՄն-ի հետ բարձր գնահատելով, Էռնեստ Գրիգորյանը նկատում է, որ Ռուսաստանն այնուամենայնիվ Հայաստանի համար շատ ավելի կարեւոր եւ արժեքավոր է, ոչ միայն 2 ժողովուրդների մշակույթների նմանությամբ, այլեւ աշխարհագրական դիրքից ելնելով: