Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ով խոստանում են անակնկալներ

Քաղաքականություն

«Մինչ մեր զեկույցն ու ակնհայտ հանցագործություններ պարունակող տեսաերիզը հանրությանը ցնցեց, մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի անդամներն անգամ ցնցվեցին, իշխանությունը ոչ մի գնահատական չտվեց, հանձնաժողովը ոչ մի իրավական գնահատականի չարժանացրեց: Մեր արածը ոչ մի հետեւանք չունեցավ, բացի Շոթա Վարդանյանի կարգի մի երկու հոգու հրավիրելուց եւ պարզաբանում ստանալուց, հանձնաժողովը ոչինչ չարեց»,- "Ա1+"-ի հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի նախագահ Սուրեն Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք փոխել են հանձնաժողովի գործունեության մարտավարությունը: Հիմա սպասում են, տեսնեն, թե ինչ կանի փաստահավաք խումբը, ինչպիսի եզրակացություն կտա մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը, որից հետո հանրային հանձնաժողովը հերթական անակնկալը կմատուցի իշխանությանը:

Իսկ որ անակնկալներ դեռ կան' Սուրեն Աբրահամյանը խորհուրդ է տալիս չկասկածել:

"Եթե իրենք մեր զեկույցից ու փաստագրական ֆիլմից հետո անձնական բնույթի որակումներից եւ մեղադրանքներից, այլ հետեւություններ չարեցին, մենք էլ կսպասենք, տեսնենք' իրենք ինչ են անելու, դրանից հետո կասենք մեր արածը",-նկատեց Սուրեն Աբրահամյանը: