Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԳՈՐԾԱԴԻՐԻ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ»

Քաղաքականություն

Պառլամենտը չունի գործադիրի վրա ազդելու լծակներ, նախարար չի նշանակում, չի ազատում, հաշվետվություն չի լսում, ասում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը:

Այս թերություններն, ըստ պատգամավորի, կարող են շտկել Սահմանադրության 2-րդ տարբերակը եւ համակարգային անհրաժեշտ փոփոխությունները: Պատգամավորը պահանջում է որպեսզի խորհրդարանականներին տրվի գործադիրին վերահսկելու հնարավորություն:

Խորհրդարանի առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար լինելով, Գագիկ Թադերոսյանը սարսափում է ուսումնասիրվող ոլորտներում տիրող իրավիճակից: Ըստ նրա, Հայաստանում աղքատությունը 60-70 տոկոս է, խոշոր չափերի է հասնում կոռուպցիան, գործազրկությունը, մահացությունը, արտագաղթը: