Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ

Մշակույթ

Այսօր ՀՀ Պաշտպանության Նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նշվում էր կանանց տոնը։ Ինստիտուտի ուսանողները «Պարադոքս» երիտասարդական մշակութային հասարակական բարեգործական միության հետ համատեղ կազմակերպել էին միջոցառում։

Ի դեպ, ինստիտուտում դասավանդվում է հունարեն, անգլերեն, ինչպես նաեւ ադրբեջաներեն, թուրքերեն ու պարսկերեն։ Գերազանց սովորող ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումը շարունակել Հունաստանում եւ Ռուսաստանում։