Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԲԱՆԱԿԸ 12 ՏԱՐԵԿԱՆ Է

Քաղաքականություն

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Լ§ոն Տեր- Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց հայկական բանակի ձ§ավորման վերաբերյալ: Սակայն դեռ§ս մինչ այդ, Ներքին գործերի նախարարության տրամադրության տակ գտնվող հայկական զինված ուժերը մասնակցում էին հայրենիքի ինքնապաշտպանության մարտերին:

Բանակի ձ§ավորման փուլում այն ղեկավարում էր Վազգեն Սարգսյանը, ՀՀ առաջին Պաշտպանության նախարարը: Նրանից հետո տարբեր մարդիկ ղեկավարեցին հայկական բանակը, բայց որպես բանակի հիմնադիր, եւ մարդ, որի ղեկավարման օրոք հայկական տարածքներ ազատագրվեցին Վազգեն Սարգսյանին կոչեցին նաեւ Սպարապետ:

Հայկական բանակը տարբեր փորձագետների գնահատականներով այսօր համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Անցած 12 տարիները § մեր բանակի ունեցած հաջողությունները տալիս են դա պնդելու § հպարտանալու առիթ:

Առաջին մեծամասշտաբ զինվորական շքերթը անցկացվեց 1999 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, իսկ պաշտպանության նախարարը գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն էր: Այսօր պետությունը իրեն թույլ չի տալիս մեծ ծախսեր անել զինվորական շքերթների վրա:

Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել էր` բանակն իր զարգացման տեմպերով առաջ է անցնում պետությունից, իսկ դա շատ վտանգավոր է:

Ի դեպ, այսօր պաշտոնական քարոզչամեքենան բանակին նվիրված տեսանյութերում ոչ մի անգամ չհիշատակեց Վազգեն Սարգսյանի անունը:

Նույնը երեկ, երբ բանակի տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը մի շարք զինվորականների պարգ§ատրեց զինվորական կոչումներով ու շքանշաններով, այդպես էլ չհնչեցրեց Հայկական բանակի հիմնադրի անունը:

Իսկ բանակի հանդեպ վերաբերմունքի, բանակի կայացման, բանակի նկատմամբ պետական հոգածության անհրաժեշտության վերաբերյալ ամենաշատ մտքեր արտահայտել է հենց Վազգեն Սարգսյանը:

ՀՀ պաշպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ բանակը շատ խնդիրներ չունի, բայց գերխնդիրը սպայակազմի աշխատավարձերը ժամանակին հասցնելն է: