Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԿԱ ՔԻԶԻ ՆՄԱՆ

Քաղաքականություն

ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ Հայաստանի Նորացված Կոմունիստական Կուսակցությունը հարմար պահը չկորցրեց ՀՀ գործող նախագահին եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին հերթական ցուցադրել նորացված կոմունիստների հավատարմության աստիճանը:

Նորացված կոմունիստներն այնպիսի ջանասիրությամբ էին փորձում իշխանություններին ցուցադրել հավատարմությունը, որ աչքերը փակում են արդեն ապացուցված խախտումների վրա: Նորացված կոմունիստների նախագահ Յուրի Մանուկյանը հրավիրել էր ասուլիս` լուրջ վճռականությամբ չցուցաբերել սթափություն, չընդունել խախտումների որեւէ ապացուցված փաստ եւ ամեն ինչում մեղադրել ընդդիմությանն ու ժողովրդին:

Փորձելով դառնալ քաղաքական որոշակի ուժ, նորացված կոմունիստները նույնիսկ չփորձելով ուսումնասիրել, թե ինչ գործիչներ կան ներկա իշխանությունների կողքին, սկսել են վարկաբեկել ընտրությունների երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուին. «Ընդդիմության թեկնածուի կողքին կանգնած անձիք քաջ հայտնի են: ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ նրանց գործունեության հիմքում ընկած է 1996 թվականը կրկնելու անթաքույց նպատակը:... եթե ընտրողների մի մասը ձայն տա ընդդիմության թեկնածուին, կնշանակի հասարակությունը հրաժարվում է անկախ ապրելու ցանկությունից, կնշանակի ցանկանում է վերստին իշխանության գան Կարեն Դեմիրճյանի անունը ծխածածկույթ դարձրաց ուժերը»:
Մասնավորապես, նորացված կոմունիստները հարցակում են գործում ՀՀՇ վրա:

Նորացված կոմունիստները հասան նրան, որ հայտարարեցին, թե Ստեփան Դեմիրճյանը ընտրություններում երկրորդ հորիզոնական է զբաղացրել միմիայն կեղծիքների արդյունքում, իսկ Ռոբերտ Քոչարյանի 49,8 տոկոսը վաստակվել է արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում:

Ի վերջո, Յուրի Մանուկյանն իր ասուլիսի ընթացքում արտահայտեց միանգամայն բոլորի կողմից ընդունելի մի միտք. «վերջապես օրենքն այստեղ գործելո՞ւ է, թե՞ ոչ»: