Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՆՑ

Քաղաքականություն

Սահմանդրական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ իրենք բացասական եզրակացություն են ներկայացրել «վեցյակի» Սահմանադրության նախագծին եւ դրական Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումներին:

Թորոսյանը նաեւ պնդում է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի մեծամասնությունը չի մերժում խորհրդարանական համակարգը: Ուղղակի խորհրդարանական կառավարման պետք է անցնել աստիճանաբար:

Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Գագիկ Թադեւոսյանը համոզված է, որ Հայաստանի վերջին 10 տարիների սոցիալական ճգնաժամի պատճառը սխալ կառավարման համակարգն է: Ըստ նրա առաջընթացի նախապայմաններից գլխավորը խորհրդարանական կառավարման համակարգի անցումն է:

Իսկ պատգամավոր Գուրգեն Արսենյանը քաղաքական ուժերին կոչ է անում համախմբվել Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ:
Թե ինչպես կարձագանքեն կուսակցությունները նրա կոչին, պարզ կդառնա հաջորդ եռօրյաի ընթացքում, երբ կշարունակվի քննարկումը: