Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵՔ

Քաղաքականություն

Փետրվարի 14-ին Տնտեսական դատարանը լսելու է 5 հեռուստաընկերությունների հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովի:
Հիշեցնենք, որ 27-րդ, 31-րդ, 39-րդ, 51-րդ եւ 56-րդ դեցիմետրային կապուղիներով հեռարձակվող հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցությը պետք է կայանար դեռ 2002 թվականի նոյեմբերին:

Հեռարձակման լիցենզիա ստանալու նպատակով այդ մրցույթին` մի քանի կապուղու համար իր առաջարկներն է հանձնել նաեւ Ա1+ հեռուստաընկերությունը: Տարբեր հնարքներով այդ մրցույթը բազմիցս հետաձգվել է:

Ժամկետանց լիցենզիաներով աշխատող 5 կապուղիների մրցույթի կայացման ճակատագիրը` դատարանի անաչառության եւ ազնվության պայմաններում պարզ կարող է դառնալ նաեւ վաղը: