Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

04/02/03<p>ԱՌԱՋԻՆ ԱՐՅՈՒՆԸ ԿԱՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕԳՏԻՆ

Քաղաքականություն

Արարատի մարզը յուրօրինակ է պաշտպանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Երեկ Արտաշատ քաղաքի կենտորոնում 50 հոգանոց մի խումբ նախ ձախողել է Վազգեն Մանուկյանի ապա Արամ Կարապետյանի հանդիպումը ընտրողների հետ: Վերջին միջադեպն ավարտվել է Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Հայկ Բաբուխանյանի եւ նրա վարորդի դանակահարությամբ: Վերջիններս բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդնոց:

Հայկ Բաբուխանյանի եւ նրա վարորդի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը ստիպված կլինի իր քարոզարշավը շարունակել առանց շտաբի պետի: