Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԺԵՂ ՊԱՅԹՅՈՒՆ ՍԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Մարզեր

Հունվարի 13-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում :

Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը բնական գազի արտահոսքի հետեւանք է: Պայթյունի հետեւանքով հիմնահատակ փլվել է Հովհաննիսյանների երկհարկանի տունը:

Արտակարգ իրավիճակների վարչությունից տեղեկացնում են, որ փլատակների տակ են մնացել 1961թ-ին ծնված Համբարձում Հովհաննիսյանը, նրա կինը՝ 1962 թ-ին ծնված Նունե Հովհաննիսյանը եւ նրանց երեք որդիները :

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցներին հաջողվել է փլատակներից ողջ հանել եւ հիվանդանոց ուղարկել 14-ամյա Արսենին եւ 15-ամյա Արմենին :

Փրկարարական աշխատանքները շարունակվել են 5 ժամ: Հովհաննիսյան ամուսինների եւ նրանց 6-ամյա որդի Արթուրի կյանքը փրկել չի հաջողվել:

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պայթյունի պատճառների վերաբերյալ վերջնական պատասխանը կտա քննությունը: