Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

Տնտեսություն

Հայաստանի Ժողովրդական Կուսակցությունը որոշել է զբաղվել գյուղատնտեսական հիմնախնդիրներով: Կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեց «Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները եւ գյուղերի վերաբնակեցումը» հարցերով սեմինար:

Մասնակից գյուղատնտես-գիտնականները գտնում են, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է 3 քայլ անել՝ վերլուծել իրավիճակը, ընդգրկել գործարար ոլորտները եւ նախկինում քաղաք տեղափոխվածներին վերադարձնել գյուղ: