Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԵԼ

Տնտեսություն

Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը այսօր կառավարության նիստում ներկայացրել է անավարտ բնակելի շինարարական օբյեկտների հայեցակարգը:

Հայսատանում հաշվառված է 2000-ից ավել անավարտ շինություն, որոնցից 1800-ը բնակելի օբյեկտներ են, իսկ 200-ը` հասարակական նշանակություն ունեցող օբյեկտներ:

Նախարարությունն այս օբյեկտները բաժանել է երեք խմբի` մինչեւ 30 եւ 50%-ից ավել անավարտ շինություններ:

Դավիթ Լոքյանը եկել է այն եզրահանգման, որ բոլոր շինություններն պետք է սեփականաշնորհել: Անհրաժեշտ է առաջնորդվել միայն մեկ սկզբունքով` օբյեկտները սեփականաշնորհելիս նշել դրանց շինարարության ավարտի ժամկետը:

Քաղաքաշինության նախարարությունը մտահոգված է նաեւ անավարտ մշակութային օբյեկտների ճակատագրով:

Պարոն Լոքյանի ասելով այս օբյեկտները պետք է վերանորոգվեն մինչեւ 2006 թ-ը եւ ֆինանսավորվեն պետբյուջեյից: