Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՆ ՉԻ ՀԱՏԿԱՑՎԻ ՍԵՐՄԱՑՈՒ

Մարզեր

Այս տարի Շիրակի մարզի համայնքներին օգնության կարգով սերմացու չի հատկացվի, - ասում է մարզի Գյուղատնտեսական վարչության պետ Մովսես Մանուկյանը: «Այսօր բոլոր միջազգային կազմակերպությունները օգնում են Աֆղանստանին, ոչ թե մեզ», - համոզված է պ-ն Մանուկյանը:

Նրա խոսքերով, 2001 թ-ն մարզի գյուղատնտեսությանը մոտ 3 միլիարդ դրամի վնաս է հասցրել կարկուտը: Կարկտահարված համայնքներին հատկացվել է փոխհատուցում Ռուսաստանից ներկրված հացահատիկի տեսքով: