Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՅՑԸ

Հասարակություն

Այսօր «ԱրմենՏել» ընկերության հայ աշխատակիցները 1 ժամով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Պատճառը հետեւյալն է. 2 օր առաջ ընկերության հույն տնօրեններից մեկը իրեն թույլ էր տվել անձնական վիրավորանք հասցնել անվտանգության ծառայության հայ աշխատակցին եւ, այնուհետեւ, փորձել էր նրան հեռացնել աշխատանքից:

Ընկերության արհմիությունը բողոքի ակցիային միանալու համար հրավիրել էր աշխատանքը կորցրած «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցներին եւ «ԱրմենՏել»-ում սպասվող կադրային ջարդի ամենահավանական թեկնածուներին:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասը խոստացավ շտկել 2 օր առաջ տեղի ունեցած տհաճ միջադեպը եւ ընկերության կադրային վերակազմավորման հարցերը քննարկել արհմիության անդամների մասնակցությամբ:

«ԱրմենՏել»-ի աշխատակիցների բողոքի առաջին ակցիան արհմիությունը որոշեց դադարեցնել եւ այս անգամ հավատալ Նիկոս Յորղուլասին: