Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹՈւՄ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս խոշոր 4:1 հաշվով առավելության է հասել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ սա մեր թիմի առաջին հաղթանակն էր:

«Եվրո-2009»-ի ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը արդեն 7 միավոր է վաստակել, որոնցից 6-ը Լիխտենշտեյնի հավաքականների հետ հանդիպումներում: Այս թիմին հայ ֆուտբոլիստները հաղթել էին նաեւ մայիսի 31-ին Երեւանում կայացած մրցավեճում: Ընտրական 2-րդ խմբում այժմ Հայաստանի հավաքականը ընթանում է նախավերջին 4-րդ հորիզոնականում եւ զրկվել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններից:

Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ուկրաինան, որին հաջորդում են Չեխիայի եւ Թուրքիայի հավաքականները:

Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական ընթացիկ փուլում կանցկացնի եւս 2 հանդիպում: 2009թ. օգոստոսին Հայաստանը նախ կհյուրընկալի Թուրքիային, ապա հարեւան երկրի երիտասարդական հավաքականի հետ կմրցի նրա հարկի տակ: