Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱԼԱԹԵԱ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

Հասարակություն

Հանդիսավոր պայմաններում վաղը Հայաստանի լավագույն հրատարակչական կազմակերպությանը կհանձնվի «Լավագույն Գալաթեա» մրցանակը: Ընկերության անունը դեռեւս հայտնի չէ, բայց այն կլինի «Տպագրություն. հրատարակություն. գովազդ» եռօրյա ցուցահանդեսի 24 մասնակիցներից մեկը:

Նմանատիպ ցուցահանդես Հայաստանում «Լոգոս» EXPO կենտրոնը կազմակերպում է երկրորդ անգամ: Կազմակերպության տնօրեն Սուրեն Նազինյանը նախորդ տարվա համեմատ այս ոլորտում զարգացում է արձանագրել:
Ըստ նրա, ցուցահանդեսի մասնակիցների թիվն ավելացել է.«գերմանական հրատարակչություն էլ է մասնակցում»:

Հրատարակիչները էական փոփոխություններ չեն արձանագրել: «Ինչպես անցած, այս տարի էլ մեր տպագրած գրքերը մնում են գրախանութներում.գնորդներ չկան»,- դժգոհեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչը:

Ի դեպ, ցուցահանդեսում այսօր այցելուներ գրեթե չկային: Դա արձանագրել էին նաեւ ցուցահանդեսի մասնակիցները: