Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ ԴԵԶ ԽՈՏԻ ՀԱՄԱՐ

Հասարակություն

Գավառի մի խումբ բնակիչներ այսօր արդարություն էին փնտրում գլխավոր դատախազության շենքի մոտ:
«Մենք բացարկ ենք հայտնում Գավառի դատախազին, դատավորներին, նույնիսկ քննիչներին: Մենք ոչ ոքի չենք հավատում», - հայտարարում էին նրանք:

Ի դեպ, երկու ամիս առաջ կալանավորված 24- ամյա Կարապետ Կողպեցյանի հարազատները արդար դատավարություն էին պահանջում նախօրոք` չսպասելով դատական մարմինների որոշումներին: Ըստ նրանց, Գավառի դատախազության աշխատակիցներն իրենց գործունեությամբ արդեն ապացուցում են, որ «արդարություն հուսալն անիմաստ է»:

Կարապետ Կողպեցյանը մեղադրվում է մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար: Վերջինիս հարազատները հայտարարում են, որ այդ մեղադրանքն անհիմն է: Մեղադրյալի քրոջ Գայանե Ղազարյանի խոսքերով, Կարապետ Կողպեցյանը համագյուղացի Լյովա Ղաջոյանին մանգաղով միտումնավոր չի հարվածել եւ վնասվածքներ չի հասցրել: Ի դեպ, համագյուղացիները վիճել են մի դեզ խոտի համար: Ըստ Գայանե Ղազարյանի, Լյովա Ղաջոյանը գողանում էր իրենց խոտը:

Կարապետ Կողպեցյանի հարազատները արդարությունը վերականգնելու պահանջով առայժմ դիմել են գլխավոր դատախազին, պատրաստվում են դիմել նաե ԱԺ-ին ու ՀՀ նախագահին :