Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎ ԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԵՒ «ԱԴԱՆԱ» ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

Տնտեսություն

Այսօր ՀՀ Կենտրանական բանկի Խորհուրդը հավանության է արժանացրել «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերի միացումը: Որոշում է կայացվել «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միացման ծրագիրը խթանելու նպատակով տրամադրել ցածր տոկոսով եւ երկարաժամկետ վարկ:

Նիստում արձանագրվել է, որ «Արդշինբանկի» Երեւանի Կենտրոն բաժանմունքի կառավարչի կողմից տեղի է ունեցել կեղծ հաշվետվությունների տրամադրում:

Այս առիթով իրավապահ մարմինների կողմից հարուցված է քրեական գործ: Նիստում նաեւ նշվել է, որ քրեական գործի հարուցումը չի կարող ազդել բանկի բնականոն գործունեության եւ բանկերի միացման գործընթացի վրա: