Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՅՈՒՌՈՆՎԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Մշակույթ

Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում միաժամանակ մկրտվեցին լրատվամիջոցների 15 ներկայացուցիչներ: Նրանց կնքահայրը դարձավ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Հակոբ Աշիկյանը:

Մասնագիտությամբ ատամնաբույժ կնքահայրը խոստացավ հնարավորինս աջակցել իր սանիկներին, բնականաբար ոչ միայն հոգեւոր սննդի կարիքի դեպքում: Լրագրողները կատակեցին, որ անհնազանդության դեպքում կնքահայրը իր սաների ատամները ոչ թե բուժելու է, այլ ընդհակառակը:
Ի դեպ, մկրտման այս արարողությունից հետո Հակոբ Աշիկյանը դարձավ 70 հոգու կնքահայր: