Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Հասարակություն

«Առնո Բաբաջանայի արձանը ավելի շատ վամպիր է հիշեցնում քան կոմպոզիտորի», -ահազանգում են մի շարք արվեստագետներ: Տերյան Թումանյան խաչմերուկում տեղադրված կոմպոզիտորի արձանը շարունակում է մնալ որոշ արվեստագետների վրդովմունքի առարկա: Նրանց կարծիքով անթույլատրելի է նման արձանի բացումը: Իսկ քանի դեռ պաշտոնապես չի բացվել պետք է ապամոնտաժել, - այսօր ժուռնալիստների տանը հրավիրված ասուլիսում հայտարարեցին արվեստագետները:

Կոմպոզիտորների միության վարչության անդամ , Ա. Բաբաջանյանի ընկեր Ալեքսանդր Հարությունյանը նույնպես իր վրդովմունքն է հայտնել. «Դա այլանդակություն է , Բաբաջանյան չկա այդտեղ, կա ընդամենը ծաղրանք՝ ուղղված մեծ կոմպոզիտորին եւ նրա գործունեությանը: Պետք է հանել այդ արձանը եւ գցել Զանգվի ձորը»:

Կոմպոզիտոր Էդուարդ Միզոյանը մեղադրեց արձանի հեղինակներ քանդակագործ Դավիթ Բեջանյանին եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանին իրեն զրպարտելու մեջ. «Նրանք հայտարարել են, որ կոմպոզիտորը հավանություն է տվել արձանին»: Չնայած նրանց դեմ զայրույթին Էդուարդ Միրզոյանը կարծում է, որ հեղինակներն ասուլիսին անպայման պետք է ներկա գտնվեին:

Հակասելով ներկաների տեսակետին թե արձանը ոչ ոք չի հավանել, Էդուարդ Միրզոյանը փաստեց, որ դրական կարծիքներ ինքը լսել է: Ի դեպ պարզվեց , որ արձանի քննարկմանը ներկա եւ քանդակը թյուրիմացություն համարող որոշ արվեստագետներ դեռեւս չէին տեսել արձանը:

Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ռոբերտ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ արձանը պատվիրվել էր դեռեւս 80-ական թվականների սկզբն՝ Առնո Բաբաջանյանի շիրիմին դնելու համար, բայց այդպես էլ մնաց: Իսկ Կարապի լճի հարեւանությամբ տեղադրվելիք արձանի համար պետք է մրցույթ հայտարարվեր: Այս մասին անցյալ տարվանից կար քաղաքապետարանի 631 որոշումը:
«Փաստորեն առանց որոշումը չեղյալ համարելու , քաղաքապետարանի թույլտվությամբ Դավիթ Բեջանյանը քանդակել է արձանը», - ասում է Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահը:

Պարոն Հակոբյանը ափսոսում է , որ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից տրամադրված 50.000 դոլարը ծառայել է ոչ նպատակին: Իսկ դա հիմնադրամի նախագահի համոզմամբ մշակույթի ոլորտում երբեւէ կատարված ամենամեծ ներդրումն է:

Նա առաջարկեց բողոքի ցույցերով պայքարել այնքան միչեւ արձանը ապամոնտաժեն: Արվեստագետները չարձագանքեցին նրա առաջարկին եւ որոշեցին նամակով դիմել ՀՀ նախագահին: