Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՄԻՋՆԱՄԱՏ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը, որը հանդես է գալիս ռումինական «Պոլիտեխնիկի» ակումբում հայտնվել է սկանդալային պատմության մեջ: «Կրայովո» ակումբի հետ ընկերական մրցավեճում Քարամյանը մրցավարին հայհոյելու համար հեռացվել է խաղադաշտից: Դրանից զայրացած նա միջնամատ է ցույց տվել մրցակցի ֆանատներին, որոնք սուլել են եւ վիրավորական արտահայտություններ արել ֆուտբոլիստի հասցեին:

Խաղից հետո Ֆանատները որոշել են հաշվեհարդար տեսնել Արտավազդի հետ եւ տարբեր իրեր նետել նրա ավտոմեքենայի վրա: Միջադեպը մի կերպ հաջողվել է հարթել, որից հետո հայ ֆուտբոլիստը ռումինական «ProSport» կայքին տված հարցազրույցում ներողություն է խնդրել կատարվածի համար. «Ես շատ զայրացած էի հեռացումից հետո եւ չէի գիտակցում, թե ինչ եմ անում: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ արարքի համար բոլորից: Ես նորմալ անձնավորություն եմ»: