Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԵՐԸ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ ԵՎ ԱՄԲԻՑԻՈԶ»

Սպորտ

Ֆուտբոլի Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Միխայլիչենկոն, մեկնաբանելով «Եվրո-2008»-ի վիճակահանությունը եւ դրանից հետո տեղի ունեցած քննարկումները, ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Հայաստանը պատճառով խաղացանկը իրենց համար ընդունելի չի:

Ընտրական 2-րդ խմբում ինչպես հայտնի է մրցելու են Հայաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Չեխիայի եւ Լիխտենշտեյնի հավաքականները: Միխայլիչենկոյի կարծիքով, Հայաստանը բավական լուրջ մրցակից է. «Նրանք լավ թիմ ունեն, որը տեխնիկապես լավ է պատրաստված: Հենց հայերի պատճատով չկարողացանք պայմանավորվել հանդիպումների ժամկետները հստակեցնել: Փաստորեն կովկասցիները ընտրական այս փուլում լուրջ խնդիրներ են ստեղծում մեզ համար»:

Նա նաեւ ասել է.«Հայերը եւ թուրքերը շատ արագ ընդհանուր հայտարարի եկան, թեեւ այս երկրների միջեւ առկա են շատ բարդ հարաբերություններ: Թուրքերը այս տարի ընդհանրապես չեն կարող հանդես գալ Կովկասում, քանի որ վիզա պատրաստելու համար երկար ժամանակ կպահանջվի»: