Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ

Սպորտ

Մոսկվայում ընթացող Աերոֆլոտի շախմատային միջազգային մրցաշարի 2-րդ տուրում A1 խմբում հանդես եկող Արտաշես Մինասյանը երկրորդ հաղթանակն է տոնել եւ 2 միավորով ընթանում է առաջատարների խմբում: Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել ադրբեջանցի Էլտաջ Սաֆարլիին եւ այժմ ունի 1.5 միավոր:

Իր առաջին միավորն է վաստակել Գաբրիել Սարգսյանը, որը այս տուրում առավելության է հասել Կոսինցեւայի նկատմամբ: Կարեն Ասրյանը, Զավեն Անդրեասյանը եւ Աշոտ Անաստասյանը 2-րդ տուրում կեսական միավոր են վաստակել, իսկ Տիգրան Պետրոսյանը կրկին պարտվել է:

A2 խմբում հանդես եկող հայ շախմատիստներից հաղթանակ են տոնել Դավիթ Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանը, Արա Մինասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը: Բենիամին Գալստյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Նալբանդյանը, Էլինա Դանիելյանը, Արսեն Եղիազարյանը, Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն է կրել միայն Հրանտ Մելքումյանը: