Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավունքի հետքերով #3 Եզդի կանանց 50 տոկոսն անգամ 9-ամյա կրթություն չի ստանում (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-collage-1

Ըստ 2016 թվականին հրապարակված «Եզդի կանանց իրավունքի խախտումը» զեկույցի՝ ուսումնասիրված 15 եզդիաբնակ համայնքներում 2003-2015 թվականները դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որից 234-ը ավարտել է 9-րդ դասարանը, 122-ը ստացել է 12-ամյա կրթութուն, իսկ 117 աղջիկ օրենքի խախտմամբ չի ստացել անգամ 9-ամյա կրթություն: «Բայց սա ամբողջական պատկերը չէ»,- ընդգծում է «Սինջար եզդիների միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին․ «Մեր հաշվարկներով՝ եզդի կանանց 50 տոկոսն անգամ 9-ամյա կրթություն չի ստանում»։ Այս և այլ հարցերի շուրջ «Իրավունքի հետքերով» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Սինջար եզդիների միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազիի և ՀԿ-ի անդամ, ուսուցչուհի Զեմֆիրա Քալաշյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։