Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկել 16 քաղաքացիների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-14

Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։ Ցուցարարները հարվածում են անցնող մեքենաներին, իսկ ոստիկաները փորձում են բացել տարածքը, նրանք նստացույց են անում այս պահին։ Սկսվեցին «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք» վանկարկումները։ Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայի մի հատվածը՝ նստելով հենց փողոցում: Ոստիկանները ուժով հեռացրին ցուցարարներին, սակայն նրանք մեկ այլ հատվածում են նստացույց սկսում: Քիչ առաջ ոստիկաններին մեծ դժվարությամբ հաջողվեց Մաշտոցի պողոտայից դուրս բերել ցուցարարներին, որոնք կաթվածահար էին արել պողոտայի երթևեկությունը, սակայն դա կարճ տևեց, սրճարանների աշխատակիցները մի տեղից վեր կացան ու նստեցին պողոտայի մի այլ տեղում։ Իսկ ովքեր նստացույցին չեն մասնակցում ուղղակի խոչընդոտում են քաղաքապետարանի աշխատակիցների՝ սրճարանները ապամոնտաժելու աշխատանքներին։ Ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում առավել ըմբոստներին։ Այս պահին մոտ 16 քաղաքացի է բերման ենթարկվել։