A
A
«Բանանցն» ու «Լոռի ՖԱ»-ն չպարզեցին հաղթողին
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացավ 22-րդ տուրի վերջին հանդիպումը: Երեւանի «Բանացը» սեփական դաշտում ընդունեց առաջնության նորեկ «Լոռի ՖԱ»-ին: Երկու թիմերն էլ ամբողջ խաղի ընթացքում չկարողացան գտնել դեպի դարպասներ տանող ուղիները եւ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին՝ 0:0: «Բանանցը» 19 խաղում վաստակելով 31 միավոր շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում: «Լոռի ՖԱ»-ն մեկ միավոր քիչ ունի, սակայն այն մեկ խաղ ավելի է անցկացրել: Հաջորդ, 23-րդ տուրը եւս երեք օր կտեւի եւ կկայանա մարտի 15-17-ը: