Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Սաախովը՝ դերասան Վլադիմիր Էտուշը

Մշակույթ
96723398_etush1

96  տարեկան հասակում մահացել   է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի դերասան, Հայրենական պատերազմի վետերան   Վլադիմիր Էտուշը։   Նա կինո եկավ  1953թ-ին՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնից, բայց  թատրոնին չդավաճանեց եւ  մնաց բեմում 73 տարի։ Հանդիսատեսը չի մոռանա նրա դերերը Լեոնիդ Գայդայի կատակերգություններում՝ Սաախովը՝ «Կովկասի գերուհին», ինժեներ Բրունսը՝ «Տասներկու աթոռ», ատամնաբույժ Շպակը՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերում։