Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Հայաստանի ֆուտբոլիստները պետք է զգուշանան Էդին Ջեկոյից (տեսանյութ)

Սպորտ
sport-bosnia-7.03.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2020-ի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ առաջիկա խաղում պետք է զգուշանան մրցակցի հարձակվող Էդին Ջեկոյից, եթե վերջինս հայտավորվի հանդիպմանը: Բանն այն է, որ երեկ կայացած չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Պորտո» -«Ռոմա» խաղում բոսնիացի ֆուտբոլիստը պորտուգալացիների պաշտպան Պեպեի հետ վիճաբանելիս դիմել է կեղծարարքի: Բարեբախտաբար, հանդիպման մրցավարը չի տրվել սադրանքի եւ չի հեռացրել տանտերերի խաղացողին: «Պորտոն» լրացուցիչ ժամանակում հաղթել է «Ռոմային» եւ մտել հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ: Խաղը կայանալու է մարտի 23-ին, մրցակցի հարկի տակ: